03/07/2018 18:18
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հարցաքննության մասնակցելու ծանուցում չի ստացել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Մարտի 1-ի գործով հարցաքննության մասնակցելու մասին ծանուցագիր չի ստացել, Aysor.am-ին տեղեկացրեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ:
Նշենք, որ ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրները հայտնել էին, որ ՀՀ երկրորդ նախագահին Մարտի 1-ի գործով հարցաքննվելու ծանուցում է ուղարկվել։
Ինչպես նաև ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ նույն գործի շրջանակում պաշտպանության նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։