03/07/2018 19:59
Ռոհանի. Իրանական նավթի արտահանումն արգելելն անհեթեթ է
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է իրանական նավթի արտահմանման արգելքի վերաբերյալ ԱՄՆ-ի ազդարարած պատժամիջոցների անհեթեթության մասին, հայտնել է Mehr գործակալությունը:
«Ամերիկացիները հայտարարել են, թե ցանկանում են լիովին դադարեցնել իրանական նավթի արտահանումը, բայց նրանք չեն հասկանում, թե ինչ են ասում:
Դա անիմաստ է, քանի որ Իրանը չի կարող արտահանել իր նավթը, մինչդեռ (մերձավորարևելյան) նավթը միևնույն է կշարունակի ստացվել արտաքին շուկաներում», - հայտարարել է Ռոհանին: Իրանի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հիմանական նպատակը հանրապետության քաղաքացիների վրա ճնշում գործադրելն է: Իրանի Shana գործակալության տվյալով՝ հուլիսին Իրանի նավթի արտահանումը կազմել է օրական 2,61 միլիոն բարել:
Երկուշաբթի Պետական դեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Բրայան Հուքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի նավթային եկամուտները կրճատել «մինչև զրո»՝ էներգետիկական պատժամիջոցների օգնությամբ, որոնք, նրա խոսքով՝ «կվերսկսվեն նոյեմբերի 4-ին»: