04/07/2018 17:47
Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Այո, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Հատուկ Քննչական ծառայաություն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։
Պատգամավորը չցանկացավ այլ մանրամանսեր հաղորդել։
«Մանրամասների մասին գոնե երկու-երեք օր ես չեմ խոսելու», - ասաց Սարգսյանը։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ պատգամավորից ստացել են հանցագործության մասին հաղորդում։
«Այս պահին, սակայն, մանրամասներ չեմ կարող ներկայացնել, առաջիկայում, եթե տեղեկություն լինի հրապարակման ենթակա, կտեղեկանցնեք», - ասաց Մ. Օհանջանյանը։