04/07/2018 12:34
Զինված ուժերի համալրման խնդիր չունենք. համալրման խառը սկզբունքն իրեն արդարացնում է. Կամո Քոչունց
ՀՀ Զինված ուժերը համալրման խնդիր չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:
Նա ընդգծեց՝ ԶՈւ համալրումը խառը սկզբունքով իրեն արդարացնում է:
«Մենք համալրման խնդիրներ որպես այդպիսին չունենք և իրեն արդարացնում է խառը սկզբունքով Զինված ուժերի համալրումը՝ պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայությամբ», - ասաց Կամո Քոչունցը
Որպես օրինակ նա բերեց ՀՀ պետական սահմանի պահպանությունը, որը հիմնականում իրականացվում է պայմանագրայինների միջոցով:
«Նրանք հիմնականում հարակից գյուղերից են և սա բավկանին արդյունավետ է», - ասաց Կամո Քոչունցը: