04/07/2018 14:49
Ամերիկյան բանկի սնանկացման պատճառով աուդիտորական ընկերությունը 625,5 միլիոն դոլարով տուգավել է
ԱՄՆ շրջանային դատարանը 625.5 միլիոն դոլարով տուգանել է PwC աուդիտորական ընկերությանը՝ 2009 թվականին Ալաբամա նահանգի Colonial Bank-ի սնանկացման պատճառով:
Փոխհատուցումը պետք է փոխանցվի Ապահովագրական ավանդների դաշնային կորպորացիայի (FDIC) հաշվեհամարին, քանի որ հենց նա է բանկի սննկացման պատճառով կրել մոտ 3 միլիարդ դոլարի վնաս, հայտնում է Bloomberg-ը:
PwC-ին մեղադրել են այն բանի համար, որ ընկերության աշխատակիցները չեն կարողացել նկատել բանկի և Taylor, Bean & Whitaker (TBW) հիփոթեքային անդերրայթերի մասնակցությամբ հիփոթեքային խարդախության ԱՄՆ-ի պատմության խոշորագույն սխեման: