05/07/2018 22:41
Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավ է կիրառել և նա ազատ է արձակվել, այս մասին փոխանցում է Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«ԱԱԾ քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, սակայն քննիչը չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: