05/07/2018 10:13
«Ժամանակ». Կառավարությունը մտադիր է ստուգումներ իրականացնել գազալցակայաններում
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ստուգումներ իրականացնել գազալցակայաններում, և այստեղ ևս սպասվում են լուրջ բացահայտումներ:
Դրանք հիմնականում կարող են կապված լինել, այսպես կոչված, «լևի» գազի սպառման հետ, երբ որոշ գազալցակայանների սեփականատերեր գործել են օրենքի և մրցակցության դաշտից դուրս` սպառելով չհաշվարկվող գազ, դրանով վնաս պատճառելով ինչպես պետությանը՝ չմուծված հարկերի տեսքով, այնպես էլ խախտելով տնտեսական արդար մրցակցության կանոնները»: