05/07/2018 11:36
Brent նավթի գինն աճել է
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,48 դոլարով՝ հասնելով մինչև 78,24 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի գինը չի փոխվել ԱՄՆ-ում հուլիսի 4-ի նշվող անկախության օրվա տոնի առթիվ: