05/07/2018 12:20
Իրանը սպառնացել է արգելափակել Հորմուզի նեղուցը նավթի մատակարարումների համար
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը նավթ տեղափոխող օտարերկրյա նավերի համար փակելու և Պարսից ծոցում նավթի մատակարարումներն արգելափակելու պատրաստակամության մասին, եթե ԱՄՆ-ն փորձի հասնել իրանական նավթի վաճառքի արգելքին: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սարալա» բազայի հրամանատարի տեղակալ Իսմաիլ Կոուսարին՝ YJС պորտալին տված հարցազրույցում:
«Եթե նրանք պատրաստվում են արգելափակել իրանական նավթի արտահանումը, մենք թույլ չենք տա նավթ արտահանել աշխարհի այլ երկրներ Հորմուզի նեղուցով», - ասել է Կոուսարին և հավելել, որ «ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործողություն նրանց թանկ կարժենա»: Նա նաև նշել է, որ Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 20 տոկոսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից և ակտիվացնում պատժամիջոցներն իրանի նկառմամբ: