06/07/2018 09:43
«Հրապարակ». Ռուսական անվտանգության շրջանակները չեն վստահում ՀՀ ԱԱԽ նոր քարտուղարին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների միջև գաղտնի ինֆորմացիայի փոխանցման հարցում։ Լավատեղյակ աղբյուրների խոսքով, քանի որ ռուսական անվտանգության շրջանակները չեն վստահում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը, հիշեցնենք, «Պուտին fuck» ակցիաների, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ջատագովներից էր, ԱԱԾ-ին, ՊՆ-ին, Գլխավոր շտաբին տրամադրված գաղտնի ինֆորմացիայի մասով պահանջում են շրջանցել ԱԱԽՔ-ն, որ փաստաթղթերը Գրիգորյանի ձեռքում չհայտնվեն»։