06/07/2018 11:00
Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենը վարչապետին են ներկայացրել Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետին են ներկայացրել Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացնում է, որ վարչապետն ուղղաթիռից դիտարկել է Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի նարկայացրած փաստարկներն ու մտահոգությունները։