06/07/2018 17:45
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստին և Սյուզան Խարդալյանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ ամուսիններ Պեո Հոլմքվիստին և Սյուզան Խարդալյանին, ինչպես նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել նրանց ստեղծագործական հետաքրքրությունը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ, որի շնորհիվ նաև Հայոց ցեղասպանության թեման լայն արձագանք է ստացել Շվեդիայի քաղաքական և հասարակական շրջանակներում:
Անվանի կինովավերագրողները Հանրապետության նախագահին նվիրել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի տեսասկավառակը: