06/07/2018 14:42
Չինաստանը ներմուծման մաքս է սահմանել ամերիկյան ապրանքների համար
Չինաստանը՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից համանման գործողությունների, այսօր սահմանել է ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 34 միլիարդ դոլարի ծավալով 25 տոկոս մաքս, ասված է երկրի Մաքսային գլխավոր վարչության հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգներն ուրբաթ ներմուծման մասք է սահմանել Չինաստանից 818 անուն ապրանքների համար՝ 34 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Որպես հակամիջոց Չինաստանը նույն օրը 25 տոկոս մաքս է սահմանել ամերիկյան ապրանքների համարժեք ծավելի ներմուծման համար», - ասված է հայտարարության մեջ: