09/07/2018 16:54
Ինչպես են բացատրում ներկրողները դիզվառելիքի գնի թանկացումը
Դիզելային վառելիքի մեկ լիտրի գինը Հայաստանում բարձրացել է 10 դրամով։
Բենզին և դիզվառելիք ներկրող երկու խոշոր ընկերություններից` CPS-ից և «Ֆլեշ»-ից, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ թանկացումը գրանցվել է հունիսի 30-ից։
«Դիզելային վառելիքը 460 դրամից դարձել է 470 դրամ», - տեղեկացրին «Ֆլեշ» ՍՊԸ-ից։
Գնի բարձրացումն, ըստ ներկրող ընկերությունների, պայմանավորված է նավթի համաշխարհային գնի տատանմամբ։
ԱՎԾ տվյալներով նույնպես, 2018 թ. հունիսին մայիսի համեմատ դիզելային վառելիքի գինն աճել է 0.1%-ով։
Բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ. ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրն արժե 450 դրամ, պրեմիումը՝ 470, սուպերը՝ 510 դրամ։