09/07/2018 15:40
Ինչպես է բելառուսական անձնագրով հայը մեկնել Ադրբեջան (Տեսանյութ)
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է հայը բելառուսական անձնագրով մեկնել Ադրբեջան ու հասել Գյանջայում (Կիրովաբադ) իր ծնողների տուն:
«Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ռասիստական նկատառումներից ելնելով, թույլ չի տալիս երկիր մուտք գործել ազգությամբ հայերի: Ինչ վերաբերում է նրա ծնողներին և Գյանջային, ապա նշեմ, որ հայերն այնտեղից փախել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ նրանց տները գրավել են ադրբեջանցիներ: Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները չեն արձանագրել նրա՝ ազգությամբ հայ լինելու փաստը, ինչի արդյունքում երիտասարդը կարողացել է հիանալի ռեպորտաժ նկարահանել ու հետ վերադառնալ:
Նրա կարճամետրաժ ֆիլմը ցույց է տալիս հասարակ ադրբեջանցիների աղքատությունն ու չարությունը, սարսափելի հայաֆոբիան ու ամենուր տիրող լրտեսամոլությունը: Ադրբեջանից հետո տղան մեկնել է Հայաստան, ապա Ղարաբաղ:
Երիտասարդը մեծ ռիսկի է գնացել նման քայլով, քանի որ միայն Գյանջայում ուղղակի քայլելն ու հայերի թողած տների մասին հարցնելը կարող էր հանգեցնել նրան, որ երիտասարդին սպանեին դեռ նախքան ձերբակալումը: Սպասում ենք ավելացում մեր պատվավոր ցուցակում, այսինքն Ադրբեջանի «սև ցուցակում», - նշել է Ա.Լապշինը: