09/07/2018 12:05
Արտակ Զեյնալյանն աշխատանքային այցով Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք: