09/07/2018 12:33
Ես գնալու եմ առաջնագիծ, Արցախում ծառայելու որոշումը փոքր ժամանակից կայացված է եղել. վարչապետի որդի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին Արցախում ծառայության անցնելու որոշումը կայացրել է դեռ մանկուց։
«Ես գնալու եմ առաջնագիծ, դիմում եմ գրել Արցախում ծառայելու, իսկ թե կոնկրետ որ զորամաս՝ վիճակահանությունից պարզ կլինի: Այս որոշումը փոքր ժամանակից կայացված է եղել», - լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը։
Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ իր ու մյուս զինծառայողների միջև տարբերություններ կլինե՞ն ծառայության մասով, վարչապետի որդին պատասխանեց. «Վստահ եմ, որ չէ»։
Կբարձրաձայնի՞ արդյոք բանակում այն խնդիրների մասին, որին ականատես կլինի, Աշոտ Փաշիննյանն ասաց, որ ինքն իր կյանքի բոլոր իրավիճակներում, որտեղ խնդիրներ տեսնի՝ միշտ էլ բարձարաձայնելու է։
«Նույնն էլ բանակում է լինելու», - նշեց նա։