10/07/2018 19:36
Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն՝ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադբեջանական AzeriDefence-ին հղումով՝ «Интерфакс-Азербайджан»-ը գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: