10/07/2018 18:10
Ռուսաստանի Բանկը նոր արտոնություն է ստանալու
Ռուսաստանի Բանկը կարող է հնարավորություն ստանալ առանց որևէ բարդությունների խուզարկություններ իրականացնել վարկային կազմակերպություններում և քննիչների ներկայությամբ փաստաթղթեր ուսումնասիրել, հայտնում է «Интерфакс»-ը:
Համապատասխան օրինագիծը կարող է ընդունվել երկրորդ ընթերցմամբ Պետդումայի սպասվող նիստի ժամանակ:
Այն ընդունվելու դեպքում Կենտրոնական բանկի աշխատակիցները կարգավորչի նախագահի կամ նրա տեղակալի ուղեկցությամբ կարող են ստուգում անցկացնել ցանկացած կազմակերպությունում՝ առանց նախապես տեղեկացնելու: Գործընթանցն իրակաացվելու է երկու վկայի ներկայությամբ և տեսանկարահանման ուղեկցությամբ: