11/07/2018 00:20
Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգերը սկսել է սպառնալիքներ ստանալ և օգնության կոչով տեսաուղերձ է հրապարակել
Արմատներով հայ բելառուսցի բլոգեր Վլադ Մագան Ադրբեջան այցելությունից հետո սկսել է բազմաթիվ սպառնալիքներ ստանալ։ Նա տեսաուղերձ է տարածել և հայտնել է, որ օգնության կարիք ունի։
«Ես այցելել էի Ադրբեջան խաղաղությամբ, ցույց եմ տվել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Սակայն մեծամասնությունը միայն վատն է տեսել։ Անհասկանալի է, որտեղից այդքան չարություն ճանապարհորդի նկատմամբ, որն ընդամենը այցելել էր իր հարազատների տուն», - ասել է Վլադ Մագան։
Նա խնդրել է տարածել իր տեսաուղերձը որքան հնարավոր է շատ։ «Սա անվտանգության հարց է», - նշել է Վլադ Մագան։
Հիշեցնենք՝ նա այցելել էր Ադրբեջանի տարբեր շրջաններ, նաև Գյանջա, գտել տունը, որտեղ ապրել են նրա նախնիները, սակայն վատ վերաբերմունքի էր արժանացել։
Ադրբեջանից Վլադ Մագան ուղևորվել է Հայաստան և Արցախ։