11/07/2018 14:49
Թրամփը Գերմանիան համարել է ռուսական գազի պատանդը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ՆԱՏՕ-ի այն երկրների քննադատությամբ, որոնք հավանություն են տվել «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցմանը: Բրյուսելում լրագրողների առջև ելույթ ունենալով մինչև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ աշխատանքային հանդիպումը՝ նա հատկապես սուր քննադատել է Գերմանիային՝ նրան համարելով Ռուսաստանի պատանդը, փոխանցում է ТАСС-ը:
«Գերմանիան լիովին վերահսկվում Է Ռուսաստանի կողմից:
Նոր գազատարի կառուցումից հետո բնական գազի մատակարարումների ավելի քան 70 տոկոսը կստացվի Ռուսաստանից,- շարունակել է նա: Գերմանիան նրանց (Ռուսաստանի) պատանդն է: Մենք որոշակիորեն պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք: «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումն անընդունելի է ԱՄՆ-ի համար», - ընդգծել է Թրամփը: