11/07/2018 13:06
Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու որոշումը Ադրբեջանում ոչ կառուցողական են համարել
Բաքուն դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն անցնելու որոշումը:
«Սա քաղաքական շոու է: Դրանով Փաշինյանի ռեժիմը փորձում է բարձրացնել իր վարկանիշը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ նման քայլը «ոչ կառուցողական է և չի կարող ծառայել տարածաշրջանի կայունացմանը»: