11/07/2018 11:30
Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը, Aysor.am-ը այդ մասին տեղեկանում է խմբավորման ֆեյսբուքյան էջից։
«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն», - ասված է էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման շուրջ 30 անդամ 2016-ի հուլիսին զինված մուտք էին գործել ոստիկանության ՊՊԾ գունդ, գրավել այն։ Զինված բախման հետևանքով մահացել էր երեք ոստիկան։ Խմբի շուրջ 10 անդամ այժմ ազատության մեջ է։