12/07/2018 17:11
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են մեկ այլ հանդիպում անցկացնել
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:
«Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո: Բրյուսելում նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող ներկա իրավիճակի մասին և քննարկել հիմնական բանակցություններում հաջորդ քայլերը: Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, այդ թվում՝ վստահության ամրապնդման հնարավոր միջոցները», - ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները կարևորել են լարվածության նվազեցումը և ռազմական հռետորաբանության կանխումը:
Նրանք նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցելու կողմերին հակամարտության կարգավորման խաղաղ լուծում գտնելու հարցում՝ պահպանելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները, այդ թվում՝ ուժի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունն ու իրավունքի ինքնորոշումը: