12/07/2018 18:12
Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցում
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ համաձայնության կգան Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ դեռևս 2016-ին երկու երկրների նախագահները պայմանավորվել էին РИА Новости-ին:
«Այս թեման քննարկվել է կողմերի հետագա շփումների ընթացքում: Հստակեցվել է լրացուցիչ դիտորդների քանակն ու տեղակայման վայրը, մինչդեռ դրա վերաբերյալ կողմերը վերջնական որոշման չեն եկել: Մոտ ապագայում տեղի կունենան նախարարների առաջին խորհրդակցությունները, դրանից հետո հույս ունենք, որ տեղի կունենան նաև հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը հնարավորություն կունենան դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ դիտարկումների թեմայով», - հայտարարել է Զախարովան: