Աղմուկ բարձրացրած ճամփորդություն. վիդեոբլոգեր Վլադ Մագան` Ադրբեջան ու Արցախ կատարած այցի, կադրից դուրս մնացած դրվագների ու տպավորությունների մասին

12/07/2018 16:05

Աղմուկ բարձրացրած ճամփորդություն. վիդեոբլոգեր Վլադ Մագան` Ադրբեջան ու Արցախ կատարած այցի, կադրից դուրս մնացած դրվագների ու տպավորությունների մասին


Հուլիսի 3-ին վիդեոբլոգեր Վլադ Մագան` Վլադ Մոսեսովը, հրապարակեց տեսանյութ հերթական երկիր կատարած այցելությունից` «միայնակ ու առանց գումարի» ֆորմատով:

«Միայնակ դեպի Ադրբեջան՝ Դաղստանից. Հայը Բաքվում» վերնագրված տեսանյութում Վլադը պատմել է իր հայկական ու վրացական արմատների մասին, ցույց տվել Բաքուն, եղել Ադրբեջանի հեռավոր գյուղերից մեկում:

Ադրբեջան կատարած այցելությունից ու տեսանյութի հրապարակումից հետո, սակայն, վլոգերը սկսել է սպառնալիքներ ստանալ ու տարածել երկրորդ տեսանյութը, որում կոչ է անում իրեն չներքաշել քաղաքականության մեջ ու բացատրում` նա պարզապես տեսախցիկով երիտասարդ է, ով ճանապարհորդում է տարբեր երկրներ:

Աղմուկ բարձրացրած այդ ճամփորդության, զգացողությունների ու կադրում չհայտնվածի մասին վլոգերի հետ զրուցել է Aysor.am-ը:



- Վլադ, կարելի է ասել, որ Հայաստանում ու Ադրբեջանում ձեր վիդեոբլոգի մասին հիմնականում իմացան աղմուկ բարձրացրած այս տեսանյութից հետո: Բայց, ինչպես երևում է յութուբյան Ձեր ալիքից, արդեն հասցրել եք նման կերպ ճամփորդել շատ երկրներում: Ինչպե՞ս սկսեցիք վիդեոբլոգինգով զբաղվել:

- Եթե երկու բառով՝ 3 տարի առաջ ես ունեի ամեն ինչ` անձնական կյանք, ուսում, բայց ինչ-որ պահի դա քանդվեց: Կողքիս ոչ ոք չմնաց ու ամեն ինչ սկսեց ոչ հարթ ճանապարհով գնալ:
Դեռ մանկությունից երազում էի աշխատել տեսախցիկի հետ, դերասան լինել, բայց քասթինգներին ինձ չէին ընտրում: Ինչ-որ պահի ուղղակի հասկացա, որ պետք է վերցնել տեսախցիկն ու փորձել իմ ցանկացածն ինքնուրույն անել: Չեմ կարող տեսանյութերս ճամփորդական ֆիլմեր անվանել, համենայնդեպս, ուզում եմ ձգտել դրան:
Երկու տարի ճիշտ ֆորմատն էի փնտրում և միայն հիմա, երբ ինձանից հեռացավ գործընկերս, սկսեցի ճանապարհորդել ու նկարահանել միայնակ: Առաջին երկիրը, ուր ես հենց այս տարբերակով` «միայնակ ու առանց գումարի» գնացի, Դաղստանն էր, հետո եղավ Չեչնիան: Նման կերպ ճամփորդել եմ նաև Եվրոպայում:



- Ինչու՞ որոշեցիք Ադրբեջան գնալ:

- Որովհետև Ադրբեջանն այն երկիրն է, ուր ինձ չեն թողնի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո: Պարզապես որոշեցի Հայաստան գալուց առաջ գնալ ու տեսնել նաև այդ երկիրը` հասկանալով, որ Հայաստանից հետո դա անել այլևս չեմ կարողանա:

- Ձեր տեսանյութն աղմուկ բարձրացրեց հիմնականում այն պատճառով, որ դրանում խոստովանում եք` մեկնում եք Ադրբեջան` ունենալով  հայկական արմատներ:

- Այո, իմ հայրն է հայ, պապը, ընդհանրապես, ընտանիքիս տղամարդիկ հիմանականում, իսկ տատիկս վրացուհի է: Ազգանունս Մովսիսյան է, իսկ անձնագրով` Մովսեսով:

- Ադրբեջանում հարցեր չառաջացա՞ն ազգանվան հետ կապված, որովհետև նույնիսկ Մովսեսով տարբերակով այն բավականին հայկական հնչեղություն ունի:

- Եթե անկեղծ ասեմ, հետո գործից հասկացող մարդիկ ինձ ասացին, որ ողջ մնալու կամ չբռնվելու իմ շանսերը զրո էին և Ադրբեջանի սահմանապահները պարզապես բացթողում են արել: Այսինքն՝ իրենք պետք է ինձ ձերբակալեին հենց սահմանին, բայց «բախտս բերել է»:



- Ադրբեջանի ԱԳՆ-ն ունի, այսպես կոչված, «սև ցուցակ», որում ընդգրկվում են բոլոր այն քիչ թե շատ հայտնի մարդիկ, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ ու հայտարարում այդ մասին: Դուք դրա մասին լսե՞լ էիք:

- Հենց ցուցակի մասին, այդ անվանումով չէի լսել: Բայց, ինչպես արդեն ասացի, գիտեի, որ արձանագրվում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եղած մարդիկ ու նրանց մուտքն Ադրբեջան արգելված է:

- Ձեր տեսանյութի տարածումից  ու դրան հետևած ադրբեջանական կտրուկ արձագանքից հետո բոլորը միանգամից հիշեցին մեկ այլ բլոգեր` Ալեքսանդր Լապշինի պատմությունը, հատկապես, որ նա ևս Facebook-ի իր էջում տարածել էր Ձեր տեսանյութը: Դուք նրան ճանաչու՞մ եք:

- Հիմա արդեն հիանալի գիտեմ նրա պատմությունը: Բայց իմացել եմ դրա մասին հիմա՝ Ադրբեջան այցելելուց հետո միայն: Այս օրերին կարդում եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում, որ ես հայ գործակալ եմ, Լապշինի համախոհը և այլն:

- Բացի ադրբեջանցի օգտատերերից սոցցանցային հարթակներում ստացած մեկնաբանություններից, սպառնալիքներից, եղե՞լ է ինչ-որ պաշտոնական արձագանք Ադրբեջանից, Ձեզ հետ ինչ-որ մեկը պետական մակարդակով կապվե՞լ է:

- Ոչ, ինձ հետ ոչ ոք չի կապվել, բայց այսպես ասեմ` ունեմ հստակ տեղեկատվություն, որ Ադրբեջանում ինձ արդեն շատ լավ ճանաչում են ու հետաքրքրվում են ինձանով նաև այլ երկրներում: Հենց այդ պատճառով ես նկարեցի իմ երկրորդ` կոչ-տեսանյութը: Ինձ չեն վիրավորում համացանցային մեկնաբանությունները, սպառնալիքները, ես նկարեցի այդ կոչը հենց այն պատճառով, որ ստացա ինֆորմացիա` Ադրբեջանը պետական մակարդակով հետաքրքրվում է ինձանով այլ երկրներում:



- Լապշինի պատմությունն իմանալուց հետո, այդ թվում այն, որ իրեն Ադրբեջան են արտահանձնել Բելառուսից, ինքներդ Ձեր մասով անհանգստություն չու՞նեք: Հատկապես որ Բելառուսի քաղաքացի եք ու բնակվում եք այդ երկրում:

- Դե առաջին հերթին Լապշինն ուներ Ռուսաստանի ու Իսրայելի քաղաքացիություն, երկրորդ` նա հստակ արտահայտվում էր Ադրբեջանի դեմ: Ես պարզապես ներկայացնում եմ պատմական փաստերը, նկարահանում եմ մարդկանց. Արցախում նկարված տեսանյութում ես խոսելու եմ քաղաքականությունից, բայց անդրադառնալու եմ դրան զուտ որպես սեփական կարծիք՝ առանց որևէ քարոզչության: Ես արդեն իսկ գիտեմ, որ ադրբեջանական կողմն այստեղ էլ կգտնի քաղաքականություն, սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել` ես քաղաքականության հետ կապ չունեմ:



- Վերադառնանք ճամփորդական տպավորություններին: Կայի՞ն ինչ-որ զգացողություններ, որոնք չերևացին, չփոխանցվեցին կադրում կամ հեռացվեցին մոնտաժի ընթացքում: Ի դեպ, ադրբեջանական կողմը ևս անդրադարձել է մոնտաժին` նշելով, որ դուք հատուկ եք թողել միայն այն մարդկանց, ովքեր, օրինակ, լավ չեն խոսում ռուսերեն կամ այդքան էլ բարյացկամ չեն: 

- Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչու՞ են նրանք այդքան կենտրոնացել ռուսերենի հարցի վրա: Ռուսերենի մասին ես շատ եմ խոսում, խոսում եմ բոլոր երկրներում: Ինձ պարզապես որպես ճամփորդող մարդ հետաքրքիր է, որ երկրում գիտեն լեզուներ, որում` չէ: Օրինակ` ես անգլերեն թույլ գիտեմ ու պատկերացրեք ինձ նման մեկին, ով բլոգս նայելով, պատրաստվում է մեկնել այսինչ երկիրը, նա պիտի չէ՞ հասկանա, թե այդ երկրում, որ լեզվով կկարողանա շփվել:

Իսկ իրականում ես մոնտաժով շատ նեգատիվ եմ հանել տեսանյութից: Նույնիսկ ցանկանում էի մի առանձին տեսանյութ պատրաստել այդ բոլոր ոչ հաճելի պահերով: Օրինակ,  այնպիսի մանրուքներ, որ նկարահանման ընթացքում կողքս մեքենա է կանգնում ու մեկը գոռում է` «Հն, ի՞նչ ես նկարում», այն դեպքում, որ ես նկարում եմ պարզապես շինությունները:
Կամ անցնում է մեկն ու հատուկ ուսով մի կողմ հրում տեսախցիկս: Այս ճամփորդության ընթացքում շատ եղան նաև դեպքեր, երբ ինձ խոստացան օգնել, բայց չարեցին: Օրինակ` բենզալցակայանում մեկն ասում է`«սպասիր հիմա օգնեմ քեզ, մեքենա «բռնեմ»», բայց մեկ րոպեից նրա դեմքը մռայլվում է ու նա ինձ դուրս է անում՝ այդ տարածքից մթին ուղարկելով դատարկ խճուղով քայլելու:

Ես որոշեցի չթողնել այդ պահերը՝ միայն դիտողների մասին մտածելով: Այսինքն՝ որոշեցի թողնել ազգի հետ առնչվելու իմ հիմնական դրվագները, իսկ այս տհաճ մանրուքները` հանել: Ես չեմ ուզում, որ իմ տեսանյութերը բացասական զգացողություններ թողնեն, այո, ուզում եմ ցույց տալ նաև ճշմարտությունը, իրական պատկերը, բայց ուզում եմ, որ դիտողներն իմանան` աշխարհում կան նաև լավ մարդիկ, ոչ միայն տհասներ: 

- Շատերը նկատեցին, որ այս տեսանյութում դուք փակել եք երիտասարդի դեմքն, ով Ձեզ օգնեց, գիշերելու տեղ տվեց, մեքենայով ճանապարհեց: Դա նրա խնդրա՞նքն էր, թե՞ Դուք մտահոգություններ ունեիք, որ Ձեզ օգնելու համար նա կարող է խնդիրներ ունենալ:

- Այսպես ասեմ, նա իմ բլոգի դիտողներից է` արդեն նախկին: Քանի որ ես սկզբունքորեն առանց գումարի եմ ճանապարհորդում, տարբեր երկրներում ունեմ հետևորդներ, որոնք առաջարկում են ինձ օգնել ինչ-որ ծայրահեղ իրավիճակում: Այդ երիտասարդը նրանցից մեկն էր: Երբ արդեն մեկնեցի Ադրբեջանից, ճիշտ համարեցի խոսել հետը, գրեցի, որպես մարդու, ով ինձ գիշերակաց է տվել, տարել իր տուն, որ ունեմ հայկական արմատներ, եղել եմ նաև Լեռնային Ղարաբաղում և տեսանյութում այդ մասին խոսվելու է:

Կարծես թե համաձայնության եկանք, քանի որ նշեցի` հարցի քաղաքական կողմի մեջ չեմ խորանալու: Սակայն հրապարակումից հետո, նա, ինչպես Ադրբեջանում բոլորը, տեսանյութում տեսան միայն բացասականը, երիտասարդն ինձ մի քանի «քաղցր» բառ ասաց ու բողոք ուղարկեց YouTube` պահանջելով ջնջել տեսանյութը: Ես կապվեցի հոսթինգի հետ ու հեղինակային իրավունքով համաձանության եկանք` ես փակում եմ այդ տղայի դեմքը, նրանք չեն ջնջում իմ տեսանյութը:

- Ո՞ր երկրից Դուք  մուտք գործեցիք Ադրբեջան ու ինչպե՞ս հեռացաք:

- Ադրբեջան մտա Դաղստանով, հեռացա` Վրաստանով, հետո՝ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը լքեցի անմիջապես Կիրովաբադ այցից հետո, տեսանյութում կա այն տղամարդը, ով շատ չարացած խոսում է հայերի մասին, իսկ ես արդեն չեմ կարողանում զսպել զգացումներս: Ահա դա վերջին զրույցն էր: Արդեն 2 ժամ անց ես Վրաստանում էի, քանի որ հասկանում էի` այդտեղից պետք է շատ արագ հեռանալ:

- Հայաստան, Լեռնային Ղարաբաղ Դուք մուտք գործեցիք՝ անձնագրում արդեն ունենալով նշումը, որ եղել եք Ադրբեջանում: Ինչպե՞ս դրան արձագանքեցին այստեղի սահմանապահները, հարցեր չէին տալի՞ս:

- Չէ: Հայկական սահմանին ուսումնասիրեցին այդ կնիքը, նույնիսկ չեմ կարող ասել, որ չարությամբ, հետո ինձ նայեցին, հետո դրեցին իրենց կնիքն ու ինձ բարի ճանապարհ մաղթեցին: Իսկ Լեռնային Ղարաբաղում` այդ փոքրիկ անցակետում, ինձ մոտավորապես այսպես դիմավորեցին` «Վա~յ, որտեղի՞ց ես, ո՞վ ես, սա մեր համարները եղբայր, եթե բան պետք լինի...»: Ինձ կերակրեցին, մենք սուրճ խմեցինք ու վերջ` ես շարունակեցի ճանապարհս:

- Առանց սփոյլերների Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութի վերաբերյալ, մի քիչ կիսվեք տպավորություններով:

- Կասեմ, որ Արցախում, ցավոք, շատ տեղեր փակ մնացին, որովհետև դրանցում հիմա վտանգավոր էր նկարահանումներ անել: Ընդհանուր առմամբ թողարկումը մեծ չի ստացվել, բայց, կարծում եմ, կհետաքրքրի մարդկանց, ովքեր չեն պատկերացնում` ինչ է կատարվում Ղարաբաղում ու ինչպես են այնտեղ ապրում մարդիկ:

Ինչ վերաբերում է անձնական զգացողություններիս, մի քանի համայնք Լեռնային Ղարաբաղում այնքան կոլորտիտային էին, որ կարելի է ասել, դրանք ամենահզոր միջավայր ունեցող տեղերն են, որոնցում կյանքումս եղել եմ: Իսկ ես եղել եմ և′ լքված տիեզերական նավերում, և′  Չերնոբիլում, ուզում եմ ասել` համեմատելու բան ունեմ:



- Ինքներդ ի՞նչ գիտեիք Ղարաբաղի մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությա՞ն` հաշվի առնելով, որ այն Ձեր ընտանիքին էլ է առնչվել:

- Ես մտածում էի, որ այնտեղ մինչև օրս ակտիվ պատերազմ է, որովհետև պաշտոնական աղբյուրները միշտ խոսում են զոհերի, բախումների մասին: Առաջին պահերին, երբ դեռ ճանապարհին էի, ինձ մոտ ինչ-որ հիվանդագին անհանգստություն կար: Նայում էի` «ըհը, լեռներ են, իսկ եթե այնտեղ դիպուկահար կա՞ կամ կարո՞ղ է հիմա քայլեմ ու այստեղ հին ական մնացած լինի»: Այսպիսի կարծրատիպ ունեի:

Իսկ հեռանում էի այնտեղից այնքան թեթևացած, այնքան լիցքավորված, որ անընդհատ մտածում էի` սա այն տեղն է, ուր էլի եմ ուզում վերադառնալ: Ես, սովորաբար, ոչ մի տեղ չեմ ցանկանում վերադառնալ, միշտ առաջ եմ քայլում, նոր երկրներում լինում, իսկ Լեռնային Ղարաբաղ շատ կուզեմ հետ գալ ու հետս բերել ինձ շատ հարազատ ինչ-որ մարդու:

- Տեսանյութը դիտողներին հետաքրքրեց`Կիրովաբադում դուք ճի՞շտ էիք գտել Ձեր պապերի տունը: Նրանք տեսա՞ն նկարահանումները, ինչպիսի՞ն էր արձագանքը: Ճիշտ եմ հասկանում՝ նրանք հեռացել էին այդ քաղաքից 90-ականներին` հակամարտության պատճառո՞վ:

- Այո, նրանք այդ տարիներին էին հեռացել: Հիմա երկու պապ ունեմ, մեկն ասել էր, որ այդ փողոցի թիվ 167 տունն էր իրենցը, իսկ երկրորդը շատ երիտասարդ էր այն ժամանակ ու հստակ չի հիշում: Արդյունքում, փաստն այն է, որ իմ նկարահանումն ավելի շուտ տխրեցրեց նրանց, ես մտածում էի` հետաքրքիր կլինի, հաճելի բան կանեմ... բայց երևի այդ տարիների հիշողությունների պատճառով նայելը ծանր էր:

- Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանաք ավելացնել վերջում: 

- Պարզապես ուզում էի ասել` այն օրից, ինչ ինձ սկսեցին գրել հայեր, զանգել հայեր ու փոխանցել իրենց այդ բազմատոննայանոց աջակցությունը, գիտակցությունս, կարելի է ասել, փոխվեց:
Դա շատ կարևոր էր ինձ համար: Առաջին անգամ կյանքումս զգացի, որ ոչ թե միայնակ չեմ, այլ ինձ հետ մի ամբողջ բազմություն է:
Եվ ես պարզապես դրա համար շնորհակալ եմ, շատ շնորհակալ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:25 Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո վարկ կհատկացնի. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը Այսօր, 11:20 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան Այսօր, 11:15 ԱՄՆ-ն Հայաստանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն Այսօր, 11:11 Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան Այսօր, 11:10 Պայմանավորվեցինք սերտ երկխոսություն պահպանել. Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Այսօր, 11:06 Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է Այսօր, 10:59 Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի Այսօր, 10:51 15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին Այսօր, 10:48 Արմավիրում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Այսօր, 10:40 Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար Այսօր, 10:34 Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. Քամալա Հարիս Այսօր, 10:23 Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին հոսպիտալացվել են Այսօր, 10:09 Հրդեհ շինությունում․ կա տուժած Այսօր, 10:05 Երևանում թալանել են ձայնագրման ստուդիա՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա Այսօր, 09:57 Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական քաղաքականությունը, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա․Աբրահամյան Այսօր, 09:43 Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է Այսօր, 09:39 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:36 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ մայրաքաղաքում ու մարզերում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել Այսօր, 09:05 «Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում Այսօր, 09:03 «Փաստ». Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանը տևական ժամանակ դիմումի վրա աշխատելուց հետո այն ուղարկում է ՄԻԵԴ Այսօր, 08:58 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը գլուխ գովում, թե ընդդիմության հետ լեզու է գտնում, եթե ոչ մի ընդդիմադիր պաշտոնական այցերի չի մասնակցում Այսօր, 08:56 «Փաստ». Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը Այսօր, 08:53 «Հրապարակ». Լուլուն «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է պաշտպանել Անդրանիկ Քոչարյանին Այսօր, 08:52 «Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված Այսօր, 08:49 «Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան 06/11/2024 22:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները 06/11/2024 22:17 Նեթանյահուն զանգահարել է Թրամփին 06/11/2024 21:58 Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին 06/11/2024 21:41 Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի 06/11/2024 21:21 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին 06/11/2024 21:04 Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը 06/11/2024 20:47 Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին 06/11/2024 20:30 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա 06/11/2024 20:12 Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am 06/11/2024 19:53 Ինչու էր խափանվել Telcell-ը 06/11/2024 19:37 Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից 06/11/2024 19:20 Որոնք են էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները 06/11/2024 19:03 Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ 06/11/2024 18:45 Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր) 06/11/2024 18:15 Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Բուդապեշտ 06/11/2024 17:59 Միացյալ Նահանգները կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի․ Պեսկով 06/11/2024 17:42 Հարազատ եղբայրը դոնոր է հանդիսացել և փրկել քրոջ կյանքը 06/11/2024 17:26 ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ նոր նախագահից պահանջում է չաջակցել Իսրայելին 06/11/2024 17:09 Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք կշարունակենք իրագործել ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը․ Փաշինյանը՝ Թրամփին 06/11/2024 17:00 Վարժանք է անցկացվելու Նոյեմբերյանի Բարեկամավան բնակավայրում 06/11/2024 16:45 Ալեքս Սահակյանը և Սոնա Կրկյաշարյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից են 06/11/2024 16:24 Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից. Քաղաքապետարան 06/11/2024 16:12 Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ կստանա 06/11/2024 16:07 Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան 06/11/2024 16:01 Ալիևն առաջարկել է օկուպացված Շուշիում հատուկ ներկայացուցիչ նշանակել 06/11/2024 15:52 ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների. «Փյունիկ»-ի հայտարարությունը 06/11/2024 15:40 Տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո 06/11/2024 15:32 Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողով 06/11/2024 15:12 Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվել 06/11/2024 15:11 «Օզոն» ընկերությանը պատկանող «Ford Transit»-ը կողաշրջվել է 06/11/2024 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք 06/11/2024 14:59 Աննա Հակոբյանը Մարիամ Փաշինյանից նոր լուսանկարներ է հրապարակել 06/11/2024 14:56 Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ 06/11/2024 14:53 Եվրահանձնաժողովի նախագահը շնորհավորել է Թրամփին՝ կոչ արել միասին աշխատել ուժեղ անդրատլանտյան ծրագրի համար 06/11/2024 14:39 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում 06/11/2024 14:39 ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 06/11/2024 14:18 Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ 06/11/2024 14:06 Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա. Գևորգ Պապոյան 06/11/2024 13:56 Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում. Գևորգ Պապոյան 06/11/2024 13:49 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 06/11/2024 13:37 Օդի ջերմաստիճանը դարձյալ կնվազի 06/11/2024 13:32 ԱՄՆ-ում և Վրաստանում ժողովուրդը կամք ցուցաբերեց, իսկ ՀՀ ժողովուրդը հանձնվեց, ինքը չի որոշում իր ճակատագիրը. Ստեփան Դանիելյան 06/11/2024 13:12 ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը 06/11/2024 12:43 Թրամփը շնորհավորանքներ է ստանում. Ուկրաինայի նախագահը նշել է՝ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու 06/11/2024 12:40 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները «Վարդան Աճեմյանի» անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերը (Տեսանյութ) 06/11/2024 12:37 Ամերիկան ​​«թևակոխելու է ոսկե դար». Թրամփը հայտարարել է, որ Աստված իրեն մահափորձից «հենց այնպես չի փրկել» 06/11/2024 12:33 Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության երեխայակենտրոն քաղաքականությունը 06/11/2024 12:28 Ուկրաինայի կողմից կռված հայ վարձկանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում 06/11/2024 12:23 Մաղթում ենք, որ Ադրբեջանի պատմական հաղթանակը մոտ ապագայում ամրապնդվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Էրդողան 06/11/2024 12:20 «Բա ե՞րբ էլի կգաք խոսենք». Ալեն Սիմոնյանը փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել 06/11/2024 12:15 Ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից, ինչպե՞ս կազդեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա 06/11/2024 12:08 Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը, կտրման պահին նրա կենսական վիճակը և աճի տեղանքը 06/11/2024 12:04 Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.am 06/11/2024 12:01 Գազի լիցքավորման խաբեություն. լրագրողի ահազանգը՝ «Լճափ» բենզալցակայանից 06/11/2024 11:57 Հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում. կայացել է Ալիև-Էրդողան հանդիպում 06/11/2024 11:53 Այսօր պատմություն ենք կերտել, սա պարզապես խելահեղություն է. ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփ 06/11/2024 11:50 Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ի երգչուհու բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար 06/11/2024 11:39 Ամերիկայի ժողովուրդն այս գիշեր Դոնալդ Թրամփին փոփոխությունների «բյուրեղյա մանդատ» է տվել. Իլոն Մասկ 06/11/2024 11:32 Հակոբ Սիմիդյանը չի մեկնելու Լոնդոն՝ «Չելսի»-«Նոա» խաղը դիտելու. Հերքում 06/11/2024 11:30 Մակրոնն ու Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը 06/11/2024 11:22 Դոնալդ Թրամփի կողմնակիցները նշում են իրենց հաղթանակը. սպասվում է Թրամփի ելույթը (Տեսանյութ) 06/11/2024 11:15 Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 06/11/2024 11:11 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք (Տեսանյութ) 06/11/2024 11:10 Հանրապետականները մեծամասնություն են ստանում Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում 06/11/2024 11:07 Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան «Գլխուղեղային վնասվածք»-ով տեղափոխվել է Երևան 06/11/2024 10:58 Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում. The Hill 06/11/2024 10:57 Կոմիտասի պողոտայում 26 և 27 տարեկան օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով 06/11/2024 10:56 Իրանում Հայաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում լուրջ ազդեցություն ունեցողները Երևանում են 06/11/2024 10:53 Ադամ Շիֆն ընտրվեց ԱՄՆ Սենատոր՝ Քալիֆորնիայից 06/11/2024 10:47 Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Արմեն Աշոտյան 06/11/2024 10:45 Լիլիթ Մակունցն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիայի ընտրատեղամասեր