13/07/2018 09:59
«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը երկրի պարենային անվտանգության իր բաժին պատասխանատվությունից ազատվել է
«Ժամանակ» թերթը գրում է, որ Սամվել Ալեքսանյանը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ։ Իներցիայի ուժով մարդիկ շարունակում են շաքարավազ գնել Ալեքսանյանին պատկանող ընկերությունից, որովհետև նա կարողանում է մարդկանց համար արտոնյալ պայմաններ ստեղծել, այլ ապրանքներ առաջարկել, որոնք ներկրելու իրավունք ունի միայն իր ընկերությունը։
Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը մեր երկրի պարենային անվտանգության իր բաժին պատասխանատվությունից է ազատվել։ Անցյալում նա Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշտապես պահեստավորել է հիսուն հազար տոննա շաքարավազ, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում բնակչության նվազագույն կարիքները հնարավոր լինի ժամանակավորապես լուծել։ Այժմ նա այդպիսի հանձնարարական չունի