13/07/2018 13:43
Հրապարակվել է համաշխարհային տնտեսությունների վարկանշային թարմացված աղյուսակը
Համաշխարհային բանկը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունների վարկանշային թարմացված աղյուսակը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Վիճակագրության համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը 2017 թվականին առաջ է անցել Հարավային Կորեայից` գրավելով վարկանիշի 11-րդ հորիզոնականը:
Տարվա ընթացքում Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է շուրջ 300 մլրդ դոլարով՝ կազմելով 1.58 տրիլիոն դոլար:
Աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԱՄՆ-ը (19.4 տրիլիոն դոլար), որին հաջորդում է Չինաստանը (12.2 տրիլիոն դոլար): Եռյակը եզրափակում է Ճապոնիան 4.9 տրիլիոն դոլար ցուցանիշով: