13/07/2018 14:58
Apple-ը Չինաստանում ստեղծում է Մաքուր էներգիայի հիմնադրամ
Apple ընկերությունից, որը գարնանն ամբողջությամբ անցել է թարմացվող մաքուր էներգիայի, հայտնել են, որ 10 գործընկերների հետ Չինաստանում ստեղծում են Մաքուր էներգիայի հիմնադրամ (China Clean Energy Fund):
Հաղորդվում է, որ 4 տարվա ընթացքում ընկերությունում ներդրվելու է ավելի քան 300 միլիոն դոլար:
Նոր հիմնադրամը զբաղվելու է ներդրումներով և նախագծերի իրականացման աջակցմամբ, որոնք կապ ունեն մաքուր էներգիայի աղբյուրների մշակման հետ: