13/07/2018 13:52
Մինչև հուլիսի վերջ «Նորֆոլկն» ամբողջությամբ լուծարված կլինի. ՊԵԿ նախագահ
«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Հաջորդ շաբաթ կավարտենք լուծարային ստուգման ակտը և մինչև ամսվա վերջ «Նորֆոլկ»-ը ամբողջությամբ լուծարված կլինի։ Կառավարությունում առաջարկներ ունենք և «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչը «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող», - ասաց ՊԵԿ նախագահը։
Նա նաև նշեց, որ «Նորֆոլկ» ընկերության դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, եթե պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվի։
«Պատճառված վնասի վերականգնումը նախատեսում ենք մինչև հուլիսի 20-ը։ Ի սկզբանե եղել է 7 մլն դրամ գումար, դրա մի մասն արդեն վերականգնվել է, 5 մլն դրամ գումարի չափի գումար կվերականգնվի մինչև հուլիսի 20-ը», - ասաց Դավիթ Անանյանը։