13/07/2018 14:43
Ռուսաստանի միջազգային պահուստներն աճում են
Մեկ շաբաթում Ռուսաստանի միջազգային պահուստներն աճել են 0,9 տոկոսով և հուլիսի 6-ի դրությամբ կազմել 459,6 մլրդ դոլար՝ հունիսի 20-ի 455.5 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի Բանկը:
«Միջազգային պահուստների ծավալը շաբաթվա ընթացքում ավելացել է 4,1 միլիարդ դոլարով կամ 0.9 տոկոսով և հուլիսի 6-ի դրությամբ կազմում է 459,6 միլիարդ դոլար», - ասել են ԿԲ-ից:
Ռուսաստանի միջազգային (ոսկով) պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր իրացվելիություն ունեցող արտասահմանյան ակտիվներ, դրանք գտնվում են Ռուսաստանի բանկի և կառավարության տրամադրության տակ: