13/07/2018 11:10
ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 649 մլրդ դրամ հարկային եկամուտ
2018 թվականի առաջին կիսամյակում Պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 649 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից՝ 496.8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152.9 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից, լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով 2018 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88.2 մլրդ դրամ կամ 15.6 %», - ասաց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ հավաքագրված գումարների 32.3 մլրդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին, աճի տեմպը կազմել է 16.3%: