13/07/2018 12:24
Հայաստանն օգտվում է շաքարավազի ուկրաինական շուկայի աննշան մասից
Ամռան առաջին ամսվա ընթացքում Ուկրաինայի շաքարավազի վաճառքն արտաքին շուկաներում աճել է գրեթե 1/4 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հունիսին արտահանվել է 67.6 հազար տոննա շաքարավազ:
Նման տվյալներ տրամադրել է Ազգային շաքարային ասոցիացիան:
Ասոցիացիայի տվյալով՝ Ուզբեկստանը և Լիբիան շարունակում են մնալ այս ապրանքի հիմնական գնորդները հաշվետու ժամանակահատվածում, համապատասխանաբար, 51 և 35 տոկոս:
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը սպառել են ուկրաինական շաքարավազի աննշան մասը:
Ընդհանուր առմամբ՝ 10 ամսվա ընթացքում ուկրաինացի արտադրողներն ավելի քան 500 հազար տոննա շաքարավազ են վաճառել արտաքին շուկաներում: