15/07/2018 12:33
Ադրբեջանի ԶՈՒ գերեվարված ՀՀ քաղաքացու վերադարձի կազմակերպման համար Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կիրակի առավոտյան Ղազախի շրջանի ուղղությամբ կանխել են ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձը։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմից կան կորուստներ, իսկ 1984 թ. ծնված զինծառայող Կարեն Ղազարյանը գերեվարվել է։
Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։
«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ», - հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։