16/07/2018 09:35
ԱԱ-2018. Ֆրանսիան չեմպիոն է հռչակվել, իսկ Մոդրիչն` առաջնության լավագույն ֆուտբոլիստ
«Խորվաթիայի» հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է ֆուտբոլի ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Lenta.ru-ն:
Նա, յոթ հանդիպումում դառնալով երկու գոլի հեղինակ, արժանացել է «Ոսկե գնդակ» պարգևին: «Արծաթե գնդակը» բաժին է հասել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեր Ազարին (6 խաղում՝ 3 գոլ ): «Բրոնզե գնդակն» էլ հասել է ֆրանսիացի Անտուան Գրիզմանին (4 գոլ 7 խաղում):
Հուլիսի 15-ին Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթել է Բելգիայի հավաքականին և հռչակվել 2018 թվականի աշխարհի չեմպիոն: