16/07/2018 12:28
Փորձագետ. Եթե ԱՊՀ երկրները միավորվեն, ապա ոչ մի ճգնաժամ սարսափելի չի լինի
Bank of America-ի փորձագետները վերլուծել են համաշխարհային ֆոնդային շուկայում միտումները և եզրակացրել, որ դրանք նման են 1998-ի իրավիճակին, երբ Ասիայի տարածաշրջանը տնտեսական ճգնաժամ էր ապրում, և Ռուսաստանում դեֆոլտ էր հայտարարվել: Այսպիսով, ֆինանսական կազմակերպությունը զգուշացնում է գլոբալ տնտեսական ճգնաժամի հնարավոր վերադարձի մասին, հայտում է РИА Новости-ն:
Այդ հնարավորությունը Sputnik ռադիոկայանի եթերում մեկնաբանել է տնտեսագետ Միխայիլ Բելյաևը:
«ԱՊՀ երկրները հայտնի չափով ևս կապ ունեն Ռուսաստանի Դաշնության տնտեսության հետ, այդ կապերը չեն կտրվել: Այդ պետությունները միմյանց լրացնող են՝ դեռևս մինչև այդ կապերի ձևավորումը: Մենք չպետք է միայն օգտագործենք Ռուսաստանի ներքին ներուժը, պետք է օգտագործել ԱՊՀ երկրների ամբողջ ներուժը, որը հիմնադրվել է դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում: Այնպես որ, նույնիսկ եթե այդ ճգնաժամը գա, մեզ համար այնքան էլ նկատելի չի լինի», - ասաց փորձագետը: