16/07/2018 13:33
Սամպաոլին լքել է զբաղեցրած պաշտոնը
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին լքել է զբաղեցրած պաշտոնը:
Այս մասին հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան: Կողմերը եկել են ընդհանուր հայտարարի ու խզել պայմանագիրը: Թիմը լքում է նաև Սամպաոլիի մարզչական շտաբը:
Լրատվամիջոցները նշում էին, որ որպես փոխհատուցում մարզիչը կստանա 2 մլն եվրո գումար` 20 մլն եվրոյի փոխարեն, որը նշված է եղել պայմանագրում: