17/07/2018 09:33
«Հրապարակ». Գոնե բանակի մասով շոուներ չպետք է անեին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից:
«Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ՝ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը: Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք մարդիկ են, ովքեր՝ լավ կամ վատ, բանակի ու բանակի կառուցման հետ առնչվել են: Այսինքն՝ բոլորին գլխատում են, իսկ ովքե՞ր են տակը մնում: Գոնե բանակի մասով շոուներ չպետք է անեին, ուրիշ ոլորտներում ինչ ուզում է՝ անեն», - ասում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան»: