17/07/2018 09:46
«Ժամանակ». Նոր կառավարության պաշտոնյաները անհանգստացած են
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչը առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին: Այդ թեման նոր կառավարության պաշտոնյաների համար մտահոգիչ է այնքանով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջիկայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոններ ստացած երիտասարդները այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համարձակվում այդ մասին խոսել»: