17/07/2018 15:59
Բրազիլիայում առևանգել են Թայսոնի մայրիկին
Բրազիլիայում առևանգել են Ուկրաինայի Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային թիմի բրազիլացի խաղացող Բարսելոս Ֆրեդա Թայսոնի մայրիկին, հայտնում է Correio24horas-ը:
Բարեբախտաբար, իրավապահներին հաջողվել է գտնել ֆուտբոլիստի մորը, դեպքի առնչությամբ ձերբակալվել է 4 կասկածյալ։ Նրանց անուններն ու կնոջն առևանգելու դրդապատճառները դեռևս չեն հրապարակվում։
Ֆուտբոլիստի մոր տանն է մոտեցել ավտոմեքենա, նրան հայտնել են, որ իր համար ծաղկեփունջ են առաքել։ Երբ կինը մոտեցել է մեքենային, նրան արագ գցել են մեքենայի բեռնախցիկն ու տարել։
Հայտնի է, որ իրավապահները գտել են առևանգված կնոջը տնից 50 կմ հեռավորության վրա, նրա հետ ամեն ինչ կարգին է։