17/07/2018 11:45
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում, նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 3.49 դոլարով՝ մինչև 71.84 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 2,95 դոլարով՝ մինչև 68.06 դոլար մեկ բարելի դիմաց: