18/07/2018 13:25
Ամերիկացի ներդրողները հետևում են «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված գործողությունների ընթացքին. Ռիչարդ Միլս
Ամերիկացի ներդրողները ուշադրությամբ հետևում են Հայաստանի կառավարության գործողություններին, որոնք առնչվում են գործարարների հետ խնդիրներին:
«Նրանք հետևում են՝ ինչպիսի ընթացք է տալիս կառավարությունը գործարարների հետ խնդիրներին, լինեն նրանք տեղական, թե ամերիկացի գործարարներ: Եթե հարկային հարցերով քննություն է` ինչպե՞ս է դրա ընթացքը ապահովվում, նաև հետևում են «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված գործողությունների ընթացքին: Կառավարության գործողությունները նրանց դիտարկման տիրույթում են այժմ», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Կառավարության գործողությունները ինձ վստահություն են ներշնչում և ես ապագա ներդրումների մասով վստահ եմ», - նշեց դեսպանը: