18/07/2018 12:04
«Բարսելոնան» 150 միլիոն եվրոյի դիմաց 7 ֆուտբոլիստ է վաճառելու
«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժեշտ տալ մի քանի խաղացողների, սակայն նրանց վաճառելու է միայն սեփական պայմաններով:
Ըստ Daily Mail- ի, թիմը կարող են լքել Յերիի Մինան և Յասպեր Սիլլեսսենը: Այդ խաղացողների համար «Բարսան» կպահանջի 30 միլիոն եվրո (յուրաքանչյուրի համար):
Պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշի դիմաց ակումբը պահանջելու է 20 միլիոն եվրո, իսկ պաշտպան Ալեյշ Վիդալի համար՝ 8 մլն եվրո:
Աղբյուրը հաղորդում է, որ ընդհանուր առմամբ՝ «Բարսան» մտադիր է ստանալ 150 միլիոն եվրո: Եվս 40 միլիոն կատալոնցիները ցանկանում են ստանալ Լուկա Դինի և Ռաֆինիի տրանսֆերներից: