18/07/2018 09:58
Չի բացառվում, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է առանձին։ Կուսակցությունում որոշել են ջանք չխնայել առավելագույն ձայներ ապահովելու համար։
Մինչ այս պահը կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն համարվում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն չի բացառվում, որ կուսակցությունում այլ որոշում կայացվի, և քաղաքապետի պաշտոնի համար պայքարի ԱԻ նախարար Հրաչ Ռոստոմյանը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: