18/07/2018 13:33
Միացյալ Նահանգները, հնարավոր է, ավելացնի Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալը
ԱՄՆ կառավարությունը դիտարկում է՝ թե ինչ միջոցներով կարող է աջակցել ՀՀ կառավարությանը, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Դիտարկում ենք հնարավոր ուղիները, և դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որը աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից», - նշեց ԱՄՆ դեսպանը: