18/07/2018 14:54
Վրաստանում` Կախեթիայի տարածաշրջանում, կկառուցվի արևային առաջին էլեկտրակայանը
Վրաստանում արևային առաջին էլեկտրակայանը կառուցելու է «Solar Power Georgia» ընկերությունը՝ երկրի արևելքում գտնվող Կախեթիայի տարածաշրջանում:
Տարեկան 6,9 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրողականությամբ՝ 5ՄՎտ հզորությամբ կայանը տեղադրվելու է Ուդաբնո գյուղի մերձակայքում:
Ընկերության հետ համագործակցության պայմանագիրն արդեն կնքվել է: Նախագծի արժեքը կազմում է 4,5 միլիոն դոլար, հայտնում է «Բիզնես-Վրաստանը»: