19/07/2018 10:43
Արսինե Խանջյանը հայաստանյան մեծամասնությանը համարում է տգետ ու անդաստիարակ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մտքի «փառահեղ» թռիչքով հերթական անգամ փայլել է Արսինե Խանջյանը: Այն, թե ինչ կայքի է նա հարցազրույց տվել, արդեն իսկ շատ խոսուն է: Քիչ չէ, որ կոչ է անում մեր երկրում օրենքներ փոխել, սեռական փոքրամասնությունների իրավունքները լիարժեք պաշտպանել (իբր քիչ է պաշտպանված), դեռ մի բան էլ մեր հասարակության զգալի մասին համարում է տգետ. «Այն խոսակցությունները, թե ԼԳԲՏ–ի իրավունքների մասին խոսելն օտար ազդեցությունների հետևանք է, տգիտության արտահայտություն են»: Իսկ ինչի՞ ազդեցություն են, տիկին Խանջյան, հայ ավանդական ընտանիքների՞, թե՞ Հայ Առաքելական եկեղեցու: Կամ սա. «Հույս ունեմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ օրենքները փոխվեն ու մարդկանց մտածելակերպը փոխվի, դաստիարակվի»:
Փաստորեն ավանդույթ պաշտպանող, ազգային արժեքներ պաշտպանող, ընտանեկան սկզբունքներ պաշտպանողներս անդաստիարակ ենք:
Ոչ ոք ոչ մեկի իրավունքները չի սահմանափակում, նշյալներն առանց այդ էլ իրոք անսահման իրավունքներ ունեն: Թող ինչ ուզում են անեն... Սակայն միևնույն ժամանակ անթույլատրելի է սահմանափակել նրանց իրավունքները, այդ թվում՝ տեսակետ ունենալու իրավունքը, ովքեր ավանդական հարաբերությունների կողմնակից են ու տանել չեն կարողանում նրանց, որոնք շեղվել են բնության օրենքներից, ուզում եք դրա անունը հիվանդություն դրեք, ուզում եք՝ նախասիրություն... Առավել ևս՝ չընդունողներին, այսինքն՝ բարեբախտաբար դեռ մեծամասնությանը, համարել տգետ, անդաստիարակ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում