20/07/2018 11:10
Պատրաստ ենք օգնել Արթուր Վանեցյանին՝ զարգացնելու մեր ֆուտբոլը, որն ունի հսկայական ներուժ. «Արարատ» ակումբ
«Արարատ» ֆուտբոլային ակումբը ողջունում է Արթուր Վանեցյանի պատրաստակամությունը՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի ընտրություններում։
««Արարատ» ՖԱ-ն դեռ օրեր առաջ բարձրաձայնել էր հայկական ֆուտբոլում և մասնավորապես ՀՖՖ-ում փոփոխությունների անհրաժեշտությունը: Ողջունում ենք Արթուր Վանեցյանի պատրաստակամությունը մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին և հայտնում ենք մեր աջակցությունը նրա թեկնածությանը:
Սա նոր դարաշրջան է հայկական ֆուտբոլի համար, և մենք պատրաստ ենք օգնել Արթուր Վանեցյանին՝ զարգացնելու մեր ֆուտբոլը, որը ունի հսկայական ներուժ»,-ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Նա նաև ասել էր, որ իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ:
Վանեցյանի թեկնածությանը պաշտպանելու մասին հայտարարել են «Արցախ», «Փյունիկ», «Ալաշկերտ» և «Շիրակ» ակումբները։