21/07/2018 16:25
Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի թրեյլերն արդեն պատրաստ է (Տեսանյութ)
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» գեղարվեստական ֆիլմի թրեյլերն արդեն պատրաստ է: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ու մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի երկրորդ կեսին:
Դրանում նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Ժան Նշանյանը և այլք:
Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորը նկատեց՝ այս ֆիլմում մի քանի ժանրեր են միախառնված, ինչն իր համար էլ նորություն է.
««Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգության, դրամայի, աբսուրդի ու հեքիաթի միաձուլում է: Իհարկե, մի կողմից մտավախություն ունես, քանի որ այդ ժանրում առաջին անգամ ես դրսևորվելու, բայց մյուս կողմից էլ այդ հանգամանքն աշխատանքդ ավելի հետաքրքիր է դարձնում: Գիտեք, մինչև ֆիլմի աշխատանքները սկսելը կարող ես կասկածել՝ անե՞լ այս կամ այն բանը, թե՞ ոչ: Սովորաբար, եթե ես զգում եմ՝ չեմ կարող թեման լիարժեք մատուցել, հրաժարվում եմ»,- նշեց Մհեր Մկրտչյանը:
Ռեժիսորի հետ ամբողջական հարցազրույցը՝ շուտով: