21/07/2018 15:02
Շվեյցարիան Rothschild Bank-ին մեղադրում է փողերի լվացման հետ կապեր ունենալու համար
Շվեյցարական իշխանությունները Rothschild Bank-ին մեղադրել են Մալայզիայի 1MDB պետական ներդրումային հիմնադրամի միջոցով փողերի լվացման հետ կապեր ունենալու համար, հայտնում է շուկայական կարգավորիչ FINMA-ի կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ քննութան գլխավոր ֆիգուրանտներն են Rothschild Bank AG-ն և իր դուստր Rothschild Trust-ը:
Երկու կազմակերպություններն էլ չեն կարողացել բացատրել ակտիվների ծագումը, որոնք ստացվել են փողերի լվացման համար կասկածվող հաճախորդներից և ոչ փաստագրված մի քանի բարձր ռիսկային գործարքներից:
Մալայզիական 1MDB հիմնադրամի դեմ քրեական գործը հարուցվել է 2011 թվականին: Ղեկավարությունը կասկածվում է 4,5 միլիարդ դոլար հափշտակելու համար: Այդ գումարը նախատեսված էր պետության տնտեսական զարգացման համար: